Վաղը՝ փետրվարի 13-ին՝ 19:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) կներկայացնի համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իտալացի հայտնի ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին նվագախմբի հետ կներկայացնի Մոցարտի և Մայքլ Նայմանի Ֆլեյտայի կոնցերտները: Երեկոյի երկրորդ բաժնում կհնչի հանճարեղ Մալերի թիվ 4 սիմֆոնիան: